|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հոկտեմբերի 2024 թվականի N 2025-Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով 2021 թվականի հունվարի մեկից ուժի մեջ մտած «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքը և Արթուր Նիկողոսյանի կողմից Թալինի համայնքապետարանին հասցեագրված դիմումը¬ (մուտքագրված 28.10.2024 թ., թիվ 056/5131), ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1․ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի գյուղապետարանի և Արթուր Նիկողոսյանի միջև 2008 թվականի հուլիսի 17-ին կնքված, 02-016-0262-0050 ծածկագրով և 4,8 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի վարձակալության տարեկան վճարը մեկ հա-ի համար սահմանել 25,000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ: 2.Թալին համայնքի ղեկավար Տավրոս Էդիկի Սափեյանի և Արթուր Նիկողոսյանի հետ կնքել վերը նշված պայմանագրում վարձավճարի փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|