|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 սեպտեմբերի 2024 թվականի N 1733-Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1274-Ն որոշմամբ հաստատված «Հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները» վերտառությամբ N 1 և N 2 հավելվածի պահանջները, ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 732-Ն որոշումը, համայնքի ավագանու 10․09․2024 թվականի թիվ 120-Ա որոշումը` ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հաստատել Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, հանրության գերակա շահ ճանաչված ներքոհիշյալ հողամասերը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր 2-ի շրջանակներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով առաջարկված փոխհատուցման գումարներով ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետությանը՝ համաձայն կից հավելվածի։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(15.10 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|