|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 մայիսի 2025 թվականի N 920-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի «ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՆԹԱԽՄԲԻ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 190-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾ 28-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ 34-րդ հոդվածներով, ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Թալինի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների առաջին ենթախմբի պաշտոնի անձնագրերը հաստատելու մասին» թիվ 190-Ա որոշմամբ հաստատված հավելված 28-ի 7-րդ գլխի «Իրավունքները և պարտականությունները բաժնում ավելացնել՝ 16-րդ կետ «Իրականացնում է գաղտնի գործավարության հետ կապված գործառույթներ»։ 2.Հաստատել համայնքապետարնի աշխատակազմի 3.1-28 ծածկագրով առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիրը կատարված փոփոխություններով՝ համաձայն կից հավելվածի։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|