Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 10․06․2025թ-ի թիվ 3 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1.Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի 02-060-0202-0373 ծածկագրի տակ գտնվող 3,5681 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով, 10 տարի ժամկետով, տարեկան 45,200 (քառասունհինգ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրելու Ռոման Հայկի Մխիթարյանին։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 33,500 (երեսուներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: