Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 10․06․2025թ-ի թիվ 4 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1.Թալին համայնքի Արագածավան բնակավայրի 02-016-0219-0671 ծածկագրի տակ գտնվող 2,52352 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, տարեկան 32,100 (երեսուներկու հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրելու Սերյոժա Հրաչյայի Նազարեթյանին։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 33,500 (երեսուներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: