Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18 մայիս 2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18 մայիս 2006 թվական թիվ 731-Ն որոշումը, Աննա Հովսեփի Սաֆարյանի 13 մայիս 2026 թվականի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Աննա Հովսեփի Սաֆարյանի կողմից Թալին համայնք ք.Թալին Ռ․Միրոյան փողոց 6/14 մառան հասցեում գտնվող, 02-003-0040-0422 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 32․4 քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ մառանը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կառուցապատող Աննա Հովսեփի Սաֆարյանի կողմից Արագածոտնի մարզ Թալին համայնք ք.Թալին Ռ․Միրոյան փողոց 6/14 մառան հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0040-0422 ծածկագրով 32․4 քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված 32․4 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ մառանը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Աննա Հովսեփի Սաֆարյանի սեփականություն և -հողի արժեքը՝ (32․4 քմ x 1221) = 39560 (երեսունինը հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
-շինության արժեքը՝ (32․4 քմ x 2418) = 78343 (յոթանասունութ հազար երեք հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ,
-ընդամենը` 155903 (մեկ հարյուր հիսունհինգ հազար ինը հարյուր երեք) ՀՀ դրամով օտարել Աննա Հովսեփի Սաֆարյանին:
2․Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: