Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1․1․ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղաքացիներից ստացված սոցիալական աջակցության վերաբերյալ դիմումները և Թալին համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով Թալին համայնքի ղեկավարի 13.12.2022թ.-ի N 256-Ա որոշմամբ ստեղծված մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 2026 թվականի հոկտեմբերի 16-ի դրական եզրակացությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով «ԹԱԼԻՆ ԲԿ» ՓԲԸ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 220175140106000 բանկային հաշվեհամարին փոխանցել 262․500(երկու հարյուր վաթսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ՝ քաղաքացիներ Սարգիս Միշայի Իսպիրյանի, Էդգար Վիկտրի Ասատրյանի, Վահագն Հայկի Գալստյանի վիրահատության ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով։
2.Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով «Ս.Վ. ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ 1150005701980100 բանկային հաշվեհամարին փոխանցել 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ՝ քաղաքացի Գվիդոն Մխիթարի Անտոնյանի բժշկական հետազոտության ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։