Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18 մայիս 2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18 մայիս 2006 թվականի թիվ 731-Ն որոշումը, Թենի Գառնիկի Ահարոնյանի 18 հունիս 2026 թվականի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Թենի Գառնիկի Ահարոնյանի կողմից Թալին համայնքի Թաթուլ բնակավայր 1-ին փողոց 11/1 հողամաս հասցեում գտնվող, 02-019-0048-0033 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 90քմ հողամասում ինքնակամ կառուցված կիսակառույց շինությունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1.Կառուցապատող Թենի Գառնիկի Ահարոնյանի կողմից Արագածոտնի մարզ Թալին համայնք Թաթուլ բնակավայր 1-ին փողոց 11/1 հողամաս հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-019-0048-0033 ծածկագրով 90քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր 60․93քմ արտաքին մակերեսով շինությունը՝ կիսակառույց շինությունը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Թենի Գառնիկի Ահարոնյանի սեփականություն և -հողի արժեքը՝ 90 քմ x 218 = 19620 (տասնինը հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ: -շինության արժեքը՝ 60․93քմ x 1262 = 76894(յոթանասունվեց հազար ութ հարյուր իննսունչորս) ՀՀ դրամ: -համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ, -ընդամենը` 134514 (մեկ հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր տասնչորս) ՀՀ դրամով օտարել Թենի Գառնիկի Ահարոնյանին:
2․Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: