2026 թվականի հոկտեմբերի 07-ին «ԺԱՆ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Ռաֆիկի Տոնոյանը դիմել է Թալինի համայնքապետարան, իր կողմից վարձակալած անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 11032024-02-0055 վկայականի համարով, 6․7935 հա մակերեսով հողամասի վարձակալության մասին 2024 թվականի մարտի 04-ին կնքված պայմանագիրը լուծելու համար: Նշված հողամասի նկատմամբ իրականացված է վարձակալության իրավունքի պետական գրանցում՝ ըստ վերոնշյալ պայմանագրի։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին կետերով, 469-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով «ԺԱՆ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Ռաֆիկի Տոնոյանի դիմումը․
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1. Լուծել «ԺԱՆ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Ռաֆիկի Տոնոյանի և Թալին համայնքի ղեկավար Տավրոս Էդիկի Սափեյանի լիազորված անձ Էդվարդ Վարդանի Մանուկյանի միջև 2024 թվականի մարտի 04-ին կնքված անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագիրը /գրանցամատյանի № 597/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: