|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 նոյեմբերի 2023 թվականի N 139-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՈՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն՝ Թալին համայնքի ք.Թալին Խանջյան 13/1 հասցեում գտնվող հողամասում (կադաստրային ծածկագիր 02-003-0059-0003) նոր մարզադպրոց կառուցելու համար։ 2.Առաջարկել Թալին համայնքի ղեկավարին՝ Թալին համայնքի ավագանու անդամների անունից դիմելու ՀՀ կառավարությանը նոր մարզադպրոց կառուցելու ծրագիրը ֆինանսավորելու նպատակով։ 3.ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորման դեպքում՝ Թալինի համայնքապետարանին թույլատրել սուբվենցիոն ծրագրով կառուցելու հանրակացարանային համալիր, որը կծառայի մարզադպրոցում հանրապետական և միջազգային մրցաշարերի մասնակիցների գիշերակացի համար: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -20 ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՀԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱՐՈՅԱՆ ԳԵՂԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|