|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 սեպտեմբերի 2026 թվականի N 1826-Ա |
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 11․09․2006թ-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 15-Ն հրամանով հաստատված կարգի հավելվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով համակարգչային ծրագրով պատահական ընտրված 6 թեկնածուների անուն ազգանունները. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1․Հաստատել Թալինի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության առաջին կարգի մասնագետների 2026թ-ի սեպտեմբերի 24-ի ատեստավորման հանձնաժողովի կազմը ՝ 1) Հերմինե Ղափանցյան - ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ 2) Ալինա Նալբանդյանը - ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպիչ 3) Գագիկ Միրզախանյան – Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ 4) Սպարտակ Ավետիսյան – Թալին համայնքի ղեկավարի տեղակալ 5) Սարգիս Գրիգորյան - Ավագանու անդամ 6) Մերի Գրիգորյան – Թալինի թիվ 2 մսուր մանկապարտեզի տնօրեն 2․Համայնքապետարանի աշխատակազմից լիազորված անձ նշանակել քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Ներսիսյանին։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|