Այսօր: Երեքշաբթի, 30 Դեկտեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2498-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2025 թվականի N 2498-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքկառավարման մասին >> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 67-րդ և 68-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ>> -ի 5-րդ գլխի և հիշյալ որոշման 3-րդ կետի <<ա>> ենթակետի պահանջներով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ և 8-րդ հոդվածներով, Թալին համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով «Էքվիլիբրիում» ՍՊԸ-ի կողմից տրված գնահատման հաշվետվությունը և համայնքի ավագանու 24.12.2025թ. N 205-Ա որոշումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

2026 թվականի փետրվարի 11-ին, ժամը՝ 11:30-ին, Թալինի համայնքապետարանում (հասցեն Ք.Թալին,Գայի 1, 3-րդ հարկ) անցկացնել հողամասերի աճուրդ-վաճառք:
-Աճուրդի առարկա են հանդիսանում՝
Լոտ 1. ք․ Թալին Ն․ Քուչակի փողոց 2 հողամաս հասցեում գտնվող 02-003-0067-0040 ծածկագրով, 0,10937 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ մեկնարկային գինը 1.860․000 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 930․000 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 93․000 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ։
Լոտ 2. ք․ Թալին Հ․ Թումանյան փողոց 48 հողամաս հասցեում գտնվող 02-003-0067-0043 ծածկագրով, 0,05469 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ մեկնարկային գինը 1․000․000 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 500․000 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 50․000 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ։
Լոտ 3. ք․ Թալին Սայաթ-Նովա փողոց 1 հողամաս հասցեում գտնվող 02-003-0017-0132 ծածկագրով, 0,05607 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ մեկնարկային գինը 1․000․000 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 500․000 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 50․000 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ։
Լոտ 4. գ․ Արագածավան Մարշալ Բաղրամյան փողոց 65/22 հողամաս հասցեում գտնվող 02-016-0045-0650 ծածկագրով, 0,01394 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ մեկնարկային գինը 200.000 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 100․000 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 10․000 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ։
Լոտ 5. գ․ Արագածավան Հոկտեմբերյան խճուղի 29/42 հողամաս հասցեում գտնվող 02-016-0034-0702 ծածկագրով, 0,02398 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ մեկնարկային գինը 320.000 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 160․000 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 16․000 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի, մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 ՀՀ դրամ) և անձնագիր։
Հայտերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10։00-17։00-ն, ընդմիջում՝ 13։00-14։00-ն։
Աճուրդի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ։
Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով։
Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը վերադարձվում է նրան, եթե հաղթել է՝ նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ։
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։
Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձիք և աճուրդի մասնակից չհամարվող անձիք (դիտորդի կարգավիճակով)։
Աճուրդի մասնակից չհամարվող անձիք աճուրդին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 ՀՀ դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր։
Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավել է։
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։
Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 5 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
Հողամասերի օտարումն իրականացվում է դասական աճուրդով։
Լոտի ուսումնասիրման համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16։00-18։00։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(15.62 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner