Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 29.08.2006թ-ի N 13-Ն հրամանով հաստատված «Համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու» կարգի 9-րդ կետով և հիմք ընդունելով համակարգչային ծրագրով պատահական ընտրված 6 թեկնածուների անուն ազգանունները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1․Հաստատել Թալինի համայնքապետարանի համայնքային ծառայության առաջատար, առաջին կարգի և երկրորդ կարգի մասնագետների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2025թ-ի դեկտեմբեր 10-ին անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմը ՝
1)Մուրադյան Դավիթ - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության գլխավոր մասնագետ
2)Կարապետյան Արմեն - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության գլխավոր մասնագետ
3) Ավետիսյան Ավետիք- Թալինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար
4) Միրզախանյան Գագիկ – Թալինի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ
5)Արման Կարապետյան -Ավագանու անդամ
6)Գևորգ Խաչիկյան - Դավթաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն
2․Համայնքապետարանի աշխատակազմից հանձնաժողովի լիազորված անձ նշանակել քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Ներսիսյանին: