|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 դեկտեմբերի 2025 թվականի N 211-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱԹՈՒԼ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 11․12․2025թ. N 2/փ-403 դրական եզրակացությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-019-0114-0004 կադաստրային ծածկագրով 0․2 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող գործառնական նշանակության հողերից, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի: 2.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -20 ԾԱՌՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՀԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՂԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԻԿՈՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՍԱՀԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|