Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ․ թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10․12․2025թ. N 2/փ-397 դրական եզրակացությունը և Թալին համայնքի ավագանու 24․12․2025թ․ N 209-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-035-0127-0020 կադաստրային ծածկագրով 3,16646 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողերից՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողերի:
2.«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14․3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում, հողային հաշվեկշռում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում։
3.Սույն որոշում ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։