Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշումը, 2006թ մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգ»-ի պահանջները, 29․03․2026թ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2026SZBJFD, նկատի ունենալով, որ շինությունների պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի Դավթաշեն բնակավայր 1-ին փողոց, 2-րդ փակուղի, 10 պահեստ հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-036-0030-0023 ծածկագրով 0,04025 հա մակերեսով արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության պահեստարանների գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 330,66քմ մակերեսով շինությունները՝ պահեստը-235,4քմ, և ծածկը-95,26քմ ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: