Այսօր: Ուրբաթ, 5 Հուլիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 89-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 2024 թվականի N 89-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՅՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 44-րդ կետի «Ը» - ենթակետով, հիմք ընդունելով 17.03.2023թ-ի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ N ՇԱԹ-29/705 «Օգտակար հանածոների արդյունահանման և(կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն»-ը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ N L-705 Լեռնահատկացման ակտը, «ՍՆԱՏ» ՍՊ ընկերության տնօրենի 19․06․2024թ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,

 Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1․ Տալ համաձայնություն Թալին համայնքի Թալին քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-003-0207-0067 կադաստրային ծածկագրով՝ 4,97656 հա մակերեսով հողամասը նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ Ընդերքի օգտագործման համար տրամադրված, վարձակալության իրավունքով տրամադրելու «ՍՆԱՏ» ՍՊԸ-ին։
2․«ՍՆԱՏ» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 17․09․2041 թվականը և փաստացի օգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճար, իսկ չօգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 45.000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճար:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -16

ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ

ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄԻՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -4

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՀԱԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner