|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 մարտի 2024 թվականի N 32-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, Ն.ԲԱԶՄԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 02-073-0219-0022, 02-073-0216-0010 ԵՎ 02-073-0216-0018 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ Կառավարության 10․05․2019թ. N 572-Ն «Հողագրունտի հանույթի կարգը հաստատելու» մասին որոշման դրույթներով, հիմք ընդունելով «Կապավոր» ՍՊԸ կազմակերպության կողմից 21/03/2024թ-ին ստացած N 041-Ն գրությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն «Կապավոր» ՍՊԸ կազմակերպության կողմից 02-073-0219-0022, 02-073-0216-0010 և 02-073-0216-0018 ծածկագրերով հողամասերում հողագրունտի հանույթի աշխատանքներ իրականացնելուն՝ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՏՐԱՆՇ 2, ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ-ԲԱՎՐԱ (ՍԿՍԱԾ ԿՄ 37+545-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՄ 71+435) ՄՈՏ 34.0 ԿՄ Մ1 ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՑՄԱՆ Ծրագրի իրականացման շրջանակներում։ 2.Թույլատրել «Կապավոր» ՍՊԸ կազմակերպությանը իրականացնել հողագրունտի հանույթի աշխատանքներ վերոնշյալ կադաստրային կոդերով հողամասերում մինչև «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՏՐԱՆՇ 2, ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ-ԲԱՎՐԱ (ՍԿՍԱԾ ԿՄ 37+545-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՄ 71+435) ՄՈՏ 34.0 ԿՄ Մ1 ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՑՄԱՆ Ծրագրի իրականացման ավարտը, բայց ոչ ավել քան մեկ ու կես տարի ժամկետով։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -19 ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՀԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՂՈՒԿԱՍ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԵՂԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|