|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2025 թվականի N 159-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՇՏԱԴԵՄ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29․04․2021 թվականի N 698-Ն որոշմամբ հաստատված կարգի հավելված 2-ի 39-րդ կետի 2-րդ ենթակետը և այն հանգամանքը, որ Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի 02-035-0036-0034 և 02-035-0473-0001 կադաստրային ծածկագրերով հողամասերում է գտնվում «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոց թանգարանի պարիսպը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 02-035-0036-0034 և 02-035-0473-0001 կադաստրային ծածկագրերով հողամասերը «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոց թանգարանի պարսպի պահպանման և սպասարկման նպատակով ճանաչել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և հանել համայնքային սեփականության գույքի ցանկից։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -23 ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՀԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԻԿՈՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՍԱՀԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|