|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 նոյեմբերի 2023 թվականի N 140-Ն |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետով և 37-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Թալին համայնքի 2023թ-ի տարեկան ճշտված բյուջեն՝ Եկամուտների մասով – 1914495.4 (հազ. դրամ) /վարչական բյուջե/ Եկամուտների մասով – 721046.4 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե Պահուստային ֆոնդ – 210,000 (հազ. դրամ) Ծախսերի մասով – 1934742.3 (հազ. դրամ) /վարչական բյուջե / Ծախսերի մասով – 938252.8 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե/ Պակասուրդ – 237453,3 (հազ. դրամ) 2.Հաստատել Թալին համայնքի 2023թ-ի տարեկան ճշտված բյուջեն համաձայն կից հավելվածի։ 3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։ 4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։ 5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։ 6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։ 7. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։ 8.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։ 9.Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։ 10.«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։ 11.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 29 սեպտեմբերի 2023 թ-ի <<Թալին համայնքի ավագանու 28.02.2023թ. N 06-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> N 96-Ն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը: 12.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -19 ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՀԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱՐՈՅԱՆ ԳԵՂԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(27.15 Կբ)
|
 |
(205.80 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|