Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների դրույթներով․
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի 2026թ-ի տարեկան բյուջեում կատարել փոփոխություններ համաձայն կից հավելվածի։
2․ Հաստատել Թալին համայնքի 2026թ.-ի տարեկան բյուջեն կատարված փոփոխություններով
• Եկամուտների մասով – 3081998,6 (հազ. դրամ)/վարչական բյուջե/
• Եկամուտների մասով – 2938930,0 (հազ. դրամ)/ֆոնդային բյուջե
• Պահուստային ֆոնդ – 460,000 (հազ. դրամ)
• Ծախսերի մասով – 3105957,7 (հազ. դրամ) /վարչական բյուջե /
• Ծախսերի մասով 3082733,2 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե/
• Պակասուրդ – 167762.3 (հազ. դրամ)
3․Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։
4․ Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։
5․Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։
6․ Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։
7․Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։
8․ Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։
9․ Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 10.02.2026թ-ի << Թալին համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> N 03-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը:
10․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։