Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 14.01.2025 թ-ի թիվ 2 արձանագրությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի Արտենի բնակավայրի 02-021-0057-0038 ծածկագրի տակ գտնվող 0,12 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով՝
__հողի արժեքը- 312,000 /երեք հարյուր տասներկու հազար/ ՀՀ դրամ,
__համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր-68,000 /վաթսունութ հազար/ ՀՀ դրամ,
Ընդամենը՝ 380,000 /երեք հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամով օտարել Հայկ Քյարամի Աբրահամյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: