|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2023 թվականի N 38-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ՝ 02-021-0055-ԻՑ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0.0581 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17 կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 20.03.2023թ. N 2/փ-61 դրական եզրակացությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-021-0055-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.0581 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքեր հողերից, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինականացնելու նպատակով: 2.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -20 ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՀԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՂՈՒԿԱՍ ՀԱԿՈԲՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|