|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 սեպտեմբերի 2026 թվականի N 1907-Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՇՏԱԴԵՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՄՈՒՏՔԻ ԴՌԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի մանկապարտեզի մուտքի դուռը վնասված է և ենթակա չէ վերանորոգման, ինչի հետևանքով չի ապահովվում մանկապարտեզի շենքի մուտքի պատշաճ անվտանգությունն ու երեխաների և աշխատակիցների անվտանգ տեղաշարժը, իսկ դռան փոխարինումը անհրաժեշտ է մանկապարտեզի բնականոն գործունեությունն ու անվտանգ պայմաններն ապահովելու համար և չի կարող հետաձգվել, ինչպես նաև ղեկավարվելով ՀՀ կառավարության 04.05.2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետով՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի մանկապարտեզի համար մուտքի դռան ձեռքբերման գործընթացը կազմակերպել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|