Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ․ թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 17․09․2026թ. N 1/փ-414 դրական եզրակացությունը և Թալին համայնքի ավագանու 30.10.2026թ. N 151-Ա որոշումը ․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-089-0103-0044 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից առանձնացված 1,24499 հա արոտավայր, 0,50294 հա այլ հողատեսք, 02-073-0262-0002 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողամասից առանձնացված 1,28091 հա և 02-073-0262-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք հողամասից առանձնացված 0,15959 հա (ընդամենը՝ 3,18843 հա) մակերեսով հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր և այլ հողատեսք գործառնական նշանակության հողերից, ջրային նշանակության հողերի:
2.«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14․3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում, հողային հաշվեկշռում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։