Այսօր: Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2005-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2026 թվականի N 2005-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ Ք․ԹԱԼԻՆ Ա․ԹԱՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 34 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Գևորկ Գրիգորի Խոդիկյանի կողմից 2026 թվականի հուլիսի 28-ին Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված թիվ 056/3154 դիմումը, 2026 թվականի հուլիսի 23-ի «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2026DTFXAL և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունն` ինքնակամ կառուցված տնտեսական շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Կառուցապատող Գևորկ Գրիգորի Խոդիկյանի կողմից 02-003-0073-0004 կադաստրային ծածկագրով Թալին համայնք ք․Թալին Ա․Թամանյան փողոց 34 հողամաս հասցեում գտնվող, սեփականություն հանդիսացող 1205 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 15.43 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ տնտեսական շինությունը ճանաչել օրինական գույք, որպես Գևորկ Գրիգորի Խոդիկյանի սեփականություն:
2.Որպես ինքնակամ կառույցի օրինականացման վճար գանձել 18 655 (տասնութ հազար վեց հարյուր հիսունհինգ) ՀՀ դրամ (15․43քմ x 1209)։
3.Գևորկ Գրիգորի Խոդիկյանին սեփականության իրավունքով պատկանող 02-003-0073-0004 կադաստրային ծածկագրով 1200 քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 5 քմ մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նշված ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը։
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner