|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 հունիսի 2025 թվականի N 1061-Ա |
ԿՈՅՈՒՂՈՒ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղու 39/1 բազմաբնակարան շենքի հարակից կենտրոնական կոյուղու վթարված հատվածի վերանորոգումը անհրաժեշտ է կազմակերպել սեղմ ժամկետում, ղեկավարվելով ՀՀ կառավարության 04․05․2017թ-ի 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետով․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղու 39/1 բազմաբնակարան շենքի հարակից կենտրոնական կոյուղու վթարված հատվածի վերանորոգման համար անհրաժեշտ խողովակների ձեռքբերման գործընթացը կազմակերպել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|