Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ կառավարության 17․09․2009թ․ N-1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով, 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և 25-րդ կետով, հիմք ընդունելով Մերուժան Բաղդասարյանի գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոխելու մասին 25․02․2026 թվականին Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված թիվ 056/610 դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրում գտնվող, Մերուժան Ռազմիկի Բաղդասարյանին, Կարինե Փայլակի Բաղդասարյանին Մարիամ Մերուժանի Բաղդասարյանին և Հասմիկ Մերուժանի Բաղդասարյանին՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 02-035-0128-0023 կադաստրային ծածկագրով, 0.489 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես կորիզավոր հողատեսքի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: