Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1898-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հոկտեմբերի 2024 թվականի N 1898-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՏԱՐԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 1 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 11-րդ և 22.1-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հակոբ Խնկոյանի կողմից 16․07.2024թ-ին Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, 02․12․2023թ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2023EBUA4R և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող ինքնակամ կառուցված բնակելի տունը ա/հ-ով, խանութի նկուղային և 1-ին հարկերը, անասնաշենքը, պարիսպը և ինքնակամ բացված 2 պատուհանները, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'

1.Կառուցապատող Հակոբ Խնկոյանի կողմից Թալին համայնքի Մաստարա բնակավայրի 2-րդ փողոց 1 բնակելի տուն հասցեում գտնվող, իրեն՝ համատեղ սեփականության իրավունքով պատկանող 02-069-0043-0009 կադաստրային ծածկագրով 1950քմ մակերեսով հողամասից առանձնացված 117,86քմ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 117,86քմ արտաքին մակերեսով խանութի նկուղային և 1-ին հարկերը, ինչպես նաև 02-069-0043-0009 կադաստրային ծածկագրով 1950քմ մակերեսով հողամասից առանձնացված 1832,14քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 149,3քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, անասնաշենքը, պարիսպը և բնակելի տանը բացված 2 պատուհանները ճանաչել օրինական գույք, որպես Հակոբ Խնկոյանի, Ռոզա Մկրտչյանի, Լիլիթ Խնկոյանի, Էդգար Խնկոյանի և Լևոն Խնկոյանի համատեղ սեփականությունը:
2. Որպես ինքնակամ կառույցի օրինականացման վճար գանձել 217243 (երկու հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ (117,86քմ x 1262) (42,29քմ x 631) (107,01քմ x 379) (2 հատ x 631):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագիրը ներկայացնելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner