Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով <<Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին>> ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2025թ դեկտեմբերի 17-ի ՀՕ-517-Ն օրենքի պահանջը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 25․05․2026թ թիվ ԴԽ/15․4/19860-2026 գրությունը
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․ <<Թալին համայնքի ավագանու 24.12.2025թ-ի << Թալինի համայնքապետարանի աշխատակազմի 2026 թվականի կառուցվածքը աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 196-Ա որոշման հավելվածում կրճատել 2․3-21 ծածկագրով (ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող) Աշխատակազմի գլխավոր մասնագետի հաստիքային միավորը։
2․ Թալին համայնքի ավագանու 24.12.2025թ-ի << Թալինի համայնքապետարանի աշխատակազմի 2026 թվականի կառուցվածքը աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 196-Ա որոշման հավելվածում կատարել փոփոխություն՝ սուբվենցիոն ծրագրերի պատասխանատուի մեկ հաստիքային միավորը դարձնել երկու հաստիքային միավոր, համաձայն կից հավելվածի:
3․Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։
4․ Սույն որոշման 2-րդ կետը ուժի մեջ են մտնում 2026թ․ հուլիսի 1-ից