Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Թալին համայնքի «Արագածավանի առողջության կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանի 2026 թվականի օգոստոսի 19-ի թիվ 056/3517 գրությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղի, թիվ 11/6 հասցեում գտնվող 0,4055 հա մակերեսով, 02-016-0035-0642 կադաստրային ծածկագրով հողամասի վրա գտնվող վրա գտնվող 302,87 քմ մակերեսով, 02-016-0035-0642-001 կադաստրային ծածկագրով շինությունը, հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով «Արագածավանի առողջության կենտրոն» ՀՈԱԿ-ին տրամադրելու համար։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։