|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 փետրվարի 2025 թվականի N 14-Ա |
ՎՌԱՄ ՊԱՐՈՒՅՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՏՈՒՅԺԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հարկային օրենսգրքի» ՀՀ օրենքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 2012թ․ հունիսի 22-ի N 822 որոշմամբ սահմանված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Վռամ Պարույրի Խաչատրյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Սահմանել արտոնություն Վռամ Պարույրի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ՕՊԵԼ մանիշի 36 SF 860 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի՝ 2018թ․ հունվար ամսից մինչև 2024թ․ դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածի տույժերի վճարների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի տույժերից, որը կազմում է 38․585 ՀՀ դրամ։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -21 ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՀԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՂՈՒԿԱՍ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԵՂԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|