Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Գոհար Վարդգեսի Հովհաննիսյանի կողմից 20 մայիս 2026 թվականին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 28 մարտ 2026 թվականի «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2026USNWX9 և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող ինքնակամ կառուցված շինությունը՝ ավտոտնակը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Կառուցապատող Գոհար Վարդգեսի Հովհաննիսյանի կողմից 02-003-0025-0032, 02-003-0025-0033 և 02-003-0025-0034 կադաստրային ծածկագրերով Թալին համայնք ք․Թալին Ս․Շահումյան փողոց 9/11 ավտոտնակ հասցեում գտնվող, ընդհանուր 72․4քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 72․4քմ մակերեսով շինությունը՝ ավտոտնակ ճանաչել օրինական գույք, որպես Գոհար Վարդգեսի Հովհաննիսյանի և Դավիթ Ներսեսի Համբարձումյանի ընդհանուր համատեղ սեփականություն:
2.Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 87532 (ութսունյոթ հազար հինգ հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ (72.4քմ x 1209)։
3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: