Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 9-րդ մասի 1-ին կետի ա ենթակետը, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ԱՐԱԴ2/0113/02/24 քաղաքացիական գործով վճիռը, Համազասպ Մարտունի Նիկոյանի Թալինի համայնքապետարան մուտքագրած 2025 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 056/5354 դիմումը և Թալինի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 26-ի նիստի թիվ 32/25 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Անգործունակ ճանաչված Գյուլնարա Հովհաննեսի Նիկոյանի (ծնված՝ 24.05.1961թ., անձնագիր՝ AX 0500962, տրված՝ 02․10․2024թ․ 054-ի կողմից) նկատմամբ խնամակալ նշանակել ամուսնուն` Համազասպ Մարտունի Նիկոյանին (ծնված՝ 26.07.1959թ., անձնագիր՝ AX 0500963, տրված՝ 02․10․2024թ․ 054-ի կողմից)։
2․Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Թալին համայնքի ղեկավարը:
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։