Այսօր: Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 700
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1676-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 սեպտեմբերի 2026 թվականի N 1676-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ ԱՐՏԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ Ե․ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑ 68 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Վալոդյա Չապաևի Նավասարդյանի կողմից 29 մայիս 2026 թվականին Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված թիվ 056/1751 դիմումը, 10 ապրիլ 2026 թվականի «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2026XY4KZF և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները` ինքնակամ կառուցված բնակելի տան մի մասը, ավտոտնակը, շվաքարանը, զուգարանը, ցախանոցը, անասնաշենքը, ծածկը, թվով 2 պարիսպները և նկուղը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Կառուցապատող Վալոդյա Չապաևի Նավասարդյանի կողմից 02-021-0026-0024 կադաստրային ծածկագրով Թալին համայնք Արտենի բնակավայր Ե․ Չարենցի փողոց 68 բնակելի տուն հասցեում գտնվող, համատեղ սեփականություն հանդիսացող 1546․5քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 142.35քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տան մի մասը – 61.5քմ, ավտոտնակը – 22․8քմ, շվաքարանը – 6․5քմ, զուգարանը – 2․5քմ, ցախանոցը – 3․7քմ, անասնաշենքը – 19․8քմ, ծածկը – 6․3քմ, թվով 2 պարիսպները - 4.65քմ և նկուղը – 14․6քմ ճանաչել օրինական գույք, որպես Վալոդյա Չապաևի Նավասարդյանի և Նելլի Բելկովի Սարգսյանի համատեղ սեփականություն:
2. Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 80511 (ութսուն հազար հինգ հարյուր տասնմեկ) ՀՀ դրամ (105․4քմ x 631) + (36․95քմ x 379):
3. Վալոդյա Չապաևի Նավասարդյանին և Նելլի Բելկովի Սարգսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 02-021-0026-0024 կադաստրային ծածկագրով 0․15 հա մակերեսով հողամասից ավել օգտագործվող 0․00465 հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նշված ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը։
4. Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner