Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Թալին համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու 2023 թվականի ծրագրերը՝
1) Թալին քաղաքի Մ.Խրիմյան փողոց, 6-րդ նրբանցք թիվ 1 հասցեում գտնվող նոր գերեզմանատան կառուցման աշխատանքներ
2) Դաշտադեմ բնակավայրի ոռոգման համակարգի վերակառուցման աշխատանքներ։
3) Ծաղկասար, Մաստարա բնակավայրերում ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներ։
4) Եղնիկ, Կաքավաձոր, Ներքին Բազմաբերդ, բնակավայրերում փողոցների նորոգում սալարկմամբ աշխատանքները։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։