Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011 թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 24․09․2026թ. N 1/փ-433 դրական եզրակացությունը և Թալին համայնքի ավագանու 30.10.2026թ. N 152-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-057-0109-0931 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 4,9028 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողերից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողերի:
2.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-057-0109-0930 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,10455 հա հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողերից՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողերի:
3.«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14․3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում, հողային հաշվեկշռում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։