|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 սեպտեմբերի 2023 թվականի N 95-Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքի ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստի օրակարգը. 1) Թալին համայնքի ավագանու 28.02.2023թ-ի N 06-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ.Ց.Մկրտչյան) 2)Թալին համայնքի 2023թ. Տարեկան բյուջեի երկրորդ եռամսյակի կատարողականի մասին: (Զեկ.Ց.Մկրտչյան) 3) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող գույքը նվիրատուին վերադարձնելու մասին: (Զեկ.Լ.Կարապետյան) 4) Թալին համայնքի ավագանու 24.10.2022թ-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկ.Ս.Մկրտչյան) 5) Թալին համայնքի ավագանու 24.10.2022թ-ի N 11-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: (Զեկ.Ս.Մկրտչյան) 6) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին: ( Զեկ.Գ.Սարգսյան) 7) 02-035-0128-0069 և 02-035-0128-0070 ծածկագրերով հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու մասին: ( Զեկ.Գ.Սարգսյան) 8) 02-003-0229-0062 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: ( Զեկ.Գ.Սարգսյան) 9) 02-052-0133-0013 ծածկագրով 8,1297հա հողամասից առանձնացված 6,7հա հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը հաստատելու մասին: ( Զեկ.Գ.Սարգսյան) 10) 02-052-0133-0007 ծածկագրից առանձնացված 2,77906հա և 1,57744հա մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին: ( Զեկ.Գ.Սարգսյան) 11) Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: ( Զեկ.Գ.Միրզախանյան) 12) Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: ( Զեկ.Գ.Միրզախանյան) 13)Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հաշվով միասնական վարձավճար սահմանելու մասին: ( Զեկ.Գ.Միրզախանյան) 14)Թալին համայնքի ավագանու 26.12.2022թ-ի N 73-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: (Զեկ.Ա.Դիլանյան) 15)Համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքը աճուրդ-վաճառքով օտարելու մասին: (Զեկ.Ա.Դիլանյան) 16)Թալին համայնքի սեփականություն հանդիսացող տարածքը վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ.Ա.Դիլանյան) 17)Անշարժ գույքի հարկի նկատմամբ հաշվարկված տույժերի մասով արտոնություն տրամադրելու մասին: (Զեկ.Ն.Մելքոնյան) 18)Թալին համայնքի ավագանու 18.11.2022թ-ի <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ՀՈԱԿ-ների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N30-Ա որոշման թիվ 1 հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին: (Զեկ.Վ.Գրիգորյան) 19) ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու 2024 թվականի ծրագրային հայտերը հաստատելու մասին: (Զեկ.Մ.Ներսիսյան) 20)Արագածավանի Ուղղադավան ավետարանչական եկեղեցուն պատկանող «Մանչուկ» քոլեջ-խմբակին դրամական աջակցություն տրամադրելու մասին: ( Զեկ.Լ.Ավագյան) 21)Թալին համայնքի Գետափ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին: ( Զեկ.Գ.Սարգսյան) 22)Համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքը աճուրդ-վաճառքով օտարելու մասին: (Զեկ.Ա.Դիլանյան) 23)«ՍԱՆՌԵՅ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողերից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) տրամադրելու մասին: ( Զեկ.Գ.Սարգսյան) 24) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին: (Զեկ.Ս.Սիմոնյան) 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -14 ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՓԵՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|