Այսօր: Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 320
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 739-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2026 թվականի N 739-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ ԱՇՆԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐ 14-ՐԴ ՓՈՂՈՑ 51 ՄԱՌԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈւՑՎԱԾ ՇԻՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. Մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Սասունիկ Սաղաթելի Իսրայելյանի կողմից 09 ապրիլ 2026 թվական Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 29 մարտ 2026 թվական «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2026C4ASDP, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ ինքնակամ կառուցված մառանը, ավտոտնակը, հարթակը և զուգարանը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Թալին համայնք Աշնակ բնակավայր 14-րդ փողոց 51 մառան հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-011-0083-0039 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0․09656 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատում գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 121․8քմ արտաքին մակերեսով շինությունները՝ մառանը - 51քմ, ավտոտնակը – 60․2քմ, հարթակը – 5․6քմ և զուգարանը – 5քմ ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2.Առաջարկել կառույցն իրականացրած Սասունիկ Սաղաթելի Իսրայելյանին գնել օրինական ճանաչված 121․8քմ ընդհանուր մակերեսով շինությունները՝ մառանը, ավտոտնակը, հարթակը և զուգարանը 1քմ-ի օտարման համար վճարելով 379 (երեք հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ, իսկ 965․6քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով՝ 218 (երկու հարյուր տասնութ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner