Այսօր: Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 283
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 102-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2026 թվականի N 102-Ա

<<ԿԱՅՈՒՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ>> ԼԱԲ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ և 689-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն» լաբ հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար Վերժինե Մկրտչյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1. Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող օդորակիչը, համաձայն կից հավելվածի, անհատույց օգտագործման իրավունքով 14 (տասնչորս) ամիս ժամկետով տրամադրելու «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն» ԼԱԲ հասարակական կազմակերպությանը, Թալին համայնքի տեղական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, համայնքային մասնակցության և երիտասարդության ներուժի ակտիվացման նպատակով։

2. Սահմանել, որ «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն» լաբ հասարակական կազմակերպությունը պարտավոր է ապահովել տրամադրված գույքի պատշաճ պահպանումը, բարեխիղճ շահագործումը և օգտագործման ժամկետի ավարտից հետո վերադարձնել այն նույն վիճակում՝ հաշվի առնելով բնականոն մաշվածքը։

3. Թալին համայնքի ղեկավարին՝ «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն» լաբ հասարակական կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր և ապահովել գույքի հանձնման-ընդունման ակտի կազմումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -21

ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ

ՄԻԿՈՅԱՆ ԱՆԻ

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄԻՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՆԻԿՈՅԱՆ ԳԱԳԻԿ

ՍԱՀԱՐՅԱՆ ՀԱՅԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ

ՍԱՓԵՅԱՆ ՏԱՎՐՈՍ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(27.62 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner