Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ, 64-րդ և 118-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Նորիկ Արամայիսի Խաչատրյանի ժառանգ՝ Ամալյա Նշանի Խաչատրյանի կողմից Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված 22.01.2026 թ-ի դիմումը, ՀՀ կառավարությանը առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի կողմից 2001 թվականի օգոստոսի 23-ին տրված թիվ 0258089 իրավունքի պետական գրանցման վկայականը և հաշվի առնելով, որ 02-003-0237-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.1307 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ամալյա Նշանի Խաչատրյանին և Գևորգ Նորիկի Խաչատրյանին ժառանգության իրավունքով պատկանող ճաշարանի պահպանման և սպասարկման համար 02-003-0237-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,1307 հա հողամասը սեփականություն իրավունքով հատկացնել Ամալյա Նշանի Խաչատրյանին և Գևորգ Նորիկի Խաչատրյանին՝պայմանով որ հետագա գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կկատարվի հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագրերը ներկայացնելու դեպքում:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։