Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 57-րդ հոդվածներով, 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ, հիմք ընդունելով Թալին համայնքի ղեկավարի 05 դեկտեմբեր 2024 թվականին տրված քաղվածքը և Ասպրամ Խաչոյի Շահինյանի կողմից 08 սեպտեմբեր 2025 թվականին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Թալին համայնքի Գետափ բնակավայրի 02-033-0009-0002 կադաստրային ծածկագրով 0․1838 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը։
2.Վերը նշված հողամասում 1960 թվականին կառուցված ընդհանուր 43․9քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչել Ասպրամ Խաչոյի Շահինյանի սեփականության իրավունքը՝ առանց գումար գանձելու:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: