Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով 27․04․2026 թվականին «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից համայնքի ղեկավարին հասցեագրված թիվ ՍԿ-367126 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-074-0002-0022 կադաստրային ծածկագրով 0,002 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը՝ 4356 ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել «ՀԷՑ» ՓԲԸ-ին ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: