Այսօր: Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 778
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 119-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2026 թվականի N 119-Ա

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ (ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ 2027 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 31.03.2026Թ -Ի ԹԻՎ 43-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

Թալին համայնքի ավագանին որոշում է`

1․Հաստատել ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու 2027 թվականի ծրագրերը՝

1) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ագարակավան, Արագածավան, Դաշտադեմ, Դավթաշեն, Թաթուլ, Թալին , Կաթնաղբյուր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Նոր Արթիկ, Սուսեր, Ցամաքասար բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքներ։

2) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի 31 և 33 բազմաբնակարան շենքերի հարակից տարածքների բարեկարգում, Թալին քաղաքի Ռ․ Միրոյան 6/24 հողամասում, Ա.Մյասնիկյան փողոց 3/1 հողամասում պուրակների կառուցման և գերեզմանատան հանգստյան քարի հարակից տարածքի ասֆալտապատման աշխատանքներ։

3) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ոսկեթաս, Զովասար, Կարմրաշեն, Գառնահովիտ, Զարինջա, Ներքին Սասնաշեն և Վերին Սասնաշեն բնակավայրերում գազամատակարարման համակարգի ընդլայնման, իսկ Վերին Բազմաբերդ բնակավայրում գազամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքներ։

4) ՀՀ Արագածոտնի մարզ Թալին համայնքի Մաստարա բնակավայրում երեք խմբանի մանկապարտեզի կառուցման աշխատանքներ։

5) ՀՀ Արագածոտնի մարզ Թալին համայնքի Թաթուլ բնակավայրում երեք խմբանի մանկապարտեզի կառուցման աշխատանքներ։

6)ՀՀ Արագածոտնի մարզ Թալին համայնքի Զովասար բնակավայրում ՕԿՋ, Արագածավան, Ոսկեթաս, Շղարշիկ և Կարմրաշեն բնակավայրերում մաքրման կայանների, Իրինդ և Թալին բնակավայրում ջրահեռացման, իսկ Դավթաշեն, Աշնակ և Գառնահովիտ բնակավայրերում ջրամատակարարման համակարգերի կառուցման աշխատանքներ։

7)ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնք Թալին քաղաքում մարզադաշտի հանդերձարանի և ծածկարանի, Արտենի բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներ։

8) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում քաղաք Թալին Միրոյան, Երևանյան, Սպանդարյան և Քոթանյան փողոցների խաչմերուկում Հայկ Նահապետի հուշարձանի տեղադրման աշխատանքներ։

9) ՀՀ Արագածոտնի մարզ Թալին համայնքի Թալին և Ծաղկասար բնակավայրերում ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներ

10) Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 2026թ. մարտ 31-ի թիվ 43-Ա որոշումը։

11) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -18

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՎԱՀԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՐՏԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԳԵՂԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԱՆԻ ՄԻԿՈՅԱՆ

ԱՎԵՏԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ

ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ԳԱԳԻԿ ՆԻԿՈՅԱՆ

ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆ

ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner