|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 մարտի 2024 թվականի N 564-Ա |
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Թալինի համայնքի Զարինջա բնակավայրի վարչական ղեկավար Ս.Մանուկյանի 27․03․2024թ․ գրությունը Նվեր Արամի Մանուկյանի կողմից Թալին համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված անշարժ գույքի հարկի պարտավորությունների վերաբերյալ․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Նվեր Արամի Մանուկյանի կողմից Թալին համայնքի բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով հարուցել վարչական վարույթ։ 2.Վարչական հանձնաժողովի նախագահ Ս․Ավետիսյանին՝ - Սույն որոշման 1-ին կետն ընդունել ի գիտություն և վարչական վարույթն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|