|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 ապրիլի 2025 թվականի N 67-Ա |
«ՑԱՄԱՔԱՍԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ՈՒՄ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ՀԻՄՆՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով և 18-րդ հոդվածի 42-րդ կետով, հիմք ընդունելով 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 24/24-PSP դրամաշնորհի պայմանագրի 1․3 կետը, «Ցամաքասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 02․04․2025 թվականի թիվ 137 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն «Ցամաքասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 25․12․2024 թվականի N 24/24-PSP դրամաշնորհային պայմանագրով նախատեսված «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից նախակրթարանի հիմնման աշխատանքների համաֆինանսավորմանը՝ 4 081 100 /չորս միլիոն ութսունմեկ հազար հարյուր/ ՀՀ դրամի չափով, որից 3 244 100 /երեք միլիոն երկու հարյուր քառասունչորս հազար հարյուր/ ՀՀ դրամը տարածքի բարեկարգման աշխատանքների համար, 837 000 /ութ հարյուր երեսունյոթ հազար/ ՀՀ դրամը դաստիարակի 9 ամսվա աշխատավարձը վճարելու համար։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -22 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԳԻԿ ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԻԿՈՅԱՆ ԱՆԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՊՈՂՈՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՍԱՀԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՓԵՅԱՆ ՏԱՎՐՈՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|