|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 ապրիլի 2024 թվականի N 47-Ա |
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ, 42-րդ կետերի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թաթուլ-Կանչ-Հակո ավտոճանապարհի 12.1 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքները իրականացվում են պետական բյուջեի միջոցներով՝ խթան հանդիսանալով համայնքի զարգացմանը, նպաստում են համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման և ռազմավարական կարևոր նշանակություն ունեն Թալին համայնքի համար, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Թաթուլ-Կանչ-Հակո ավտոճանապարհի 12.1 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքների կատարման շինարարության թույլտվություն տրամադրման տեղական տուրքի վճարի մասով սահմանել արտոնություն՝ տուրքի ամբողջ գումարի չափով։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -18 ԾԱՌՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՂՈՒԿԱՍ ՀԱԿՈԲՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱՐՈՅԱՆ ԳԵՂԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|