Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 44-րդ կետի «Ը» - ենթակետով, հիմք ընդունելով 05.12.2022թ-ի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ N ՇԱԹ-29/697 «Օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն» -ը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ NL-697 Լեռնահատկացման ակտը, «ԿԱՄԻՆ» ՍՊ ընկերության տնօրենի 04․10․2024թ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Թալին համայնքի Պարտիզակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 02-089-0119-0052 կադաստրային ծածկագրով՝ 4․2049 հա մակերեսով հողամասը նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ Ընդերքի օգտագործման համար տրամադրված, վարձակալության իրավունքով տրամադրելու «ԿԱՄԻՆ» ՍՊԸ-ին։
2․«ԿԱՄԻՆ» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 05․12․2042 թվականը և փաստացի օգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճար, իսկ չօգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 45.000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճար:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։