Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Ավետիկ Սեդրակի Մովսիսյանի կողմից 20 ապրիլ 2026 թվականին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը և 26 դեկտեմբեր 2023 թվականին «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2023GNZBTK, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ բնակելի տան կիսանկուղը, բնակելի տան մի մասը, անասնաշենքը, թվով 2 ծածկերը, թվով 2 պարիսպները և ինքնակամ բացված թվով 5 պատուհանները և թվով 1 դուռը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Կառուցապատող Ավետիկ Սեդրակի Մովսիսյանի կողմից 02-003-0085-0016 կադաստրային ծածկագրով Թալին համայնք ք․Թալին Մյասնիկյան փողոց 36 բնակելի տուն հասցեում գտնվող, իրեն՝ սեփականության իրավունքով պատկանող 0․11771 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 278․3քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տան կիսանկուղը և բնակելի տան մի հատվածը - 47․6քմ, անասնաշենքը - 145․6քմ, թվով 2 ծածկերը - 66․3քմ, թվով 2 պարիսպները – 18․8քմ և ինքնակամ բացված թվով 5 պատուհանները և թվով 1 դուռը ճանաչել օրինական գույք, որպես Ավետիկ Սեդրակի Մովսիսյանի սեփականություն:
2.Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 343719 (երեք հարյուր քառասուներեք հազար յոթ հարյուր տասնինը) ՀՀ դրամ (278․3քմ x 1209)+ (6 x 1209)։
3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: