Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ կառավարության 17.09.2009թ. N 1066-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման գործընթացի կազմակերպման հանձնաժողովի 24.06.2026թ. N 9 դրական եզրակացությունը և քաղաքացի Խաչիկ Դարբինյանի գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքն ավելի ցածրարժեք հողատեսքի փոխադրելու մասին 08.05.2026թ. դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող Դարբինյան Խաչիկ Վաչագանի,Դարբինյան Լուսիկ Վաչագանի,Դարբինյան Տիգրան Խաչիկի, Դարբինյան Անդրանիկ Խաչիկի և Դարբինյան Անահիտ Խաչիկի համատեղ սեփականությունը հանդիսացող 02-016-0295-0018 կադաստրային ծածկագրով 0,21հա գյուղատնտեսական նպատակային նշանակության պտղատու հնդավոր այգի հողատեսքի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես վարելահող հողատեսքի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: